Ակումբի առաջին զինանշանը ստեղծվել է հիմնադրելուց երկու տարի անց (1888թվ.): Այն Լոնդոն քաղաքի Վուլվիչ թաղամասի զինանշանի կրկապատկերն է եղել: Զինանշանի վրա պատկերված է եղել երեք թնդանոթ: 1992թվ.-ին ակումբի զինանշանը փոփոխությա է ենթարկվել: Երեք թնդանոթների փոխարեն թողել են միայն մեկը, որն ուղղված է եղել դեպի արևելք: 1925թվ.-ին զինանշանը ենթարկվել է աննշան փոփոխությունների` թնդանոթը ուղղվել է արևմուտք: Հաջորդ փոփոխությունը եղել է 24 տարի անց, երբ զինանշանի վրա ավելացվել է ակումբի կարգախոսը` «Victoria Concordia Crescit» (թարգ. «Հաղթանակը առաջանում է ներդաշնակությունից»): 53 տարիների ընթացքում փոփոխության են ենթարկվել միայն զինանշանի գույները:
2001/02 մրցաշրջանում զինանշանը փոփոխության է ենթարկվել: Այն ստացել է ավելի ժամանակակից տեսք: Փոխվել են ծուռումուռ եզրային գծերը, թնդանոթը նորից ուղղվել է դեպի արևելք, փոխվել է տառատեսակը ու կանաչ գույնը փոխարինվել է կապույտով: Ռեկորդներ
Ամենախոշոր հաղթանակը առաջնությունում: Արսենալ 12:0 Լոուբորո, 12/03/1900
Ամենախոշոր պարտությունը առաջնությունում: Լոուբորո 8:0 Արսենալ, 12/12/1986
Ամենախոշոր հաղթանակը Անգլիայի գավաթում: Արսենալ 12:0 Աշֆորդ Յունայթեդ, 14/10/1983
Ամենախոշոր պարտությունը Անգլիայի գավաթում: Արսենալ 0:6 Դերբի Կաունթի, 28/01/1988, Վեստ Հեմ 6:0 Արսենալ, 05/01/1946
Ամենախոշոր հաղթանակը Լիգայի գավաթում: Արսենալ 7:0 Լիդս, 04/09/1979
Ամենախոշոր պարտությունը Լիգայի գավաթում: Արսենալ 0:5 Չելսի, 11/11/1999
Ամենախոշոր հաղթանականը Եվրոգավաքներում: Ստանդարտ Լյեժ 0:7 Արսենալ, 03/11/1993
Ամենախոշոր պարտությունը Եվրոգավաթներում: Արսենալ 2:5 Սպարտակ Մոսկվա, 29/09/1982
Ամենաշատ խփված գոլերը մրցաշրջանում: 127 գոլ, մրցաշրջան 1930/31
Ամենաշատ խփած գոլը մեկ խաղի ընթացքում մեկ ֆուտբոլիստի կողմից: 7 գոլ, Թեդ Դրեյկ, Ասթոն Վիլլա 1:7 Արսենալ, 14/12/1935
Ամենաշատ խաղերի շարքը, երբ գրավել են մրցակցի դարպասը: 55 խաղ, վերջին հանդիպումը 2000/01 մրց., բոլոր խաղերը 2001/2002 մրց. մինչև 30/11/2002 (Անգլիայի բացարձակ ռեկորդ)
Ամենաշատ վաստակած միավորները առաջնությունում: 66 միավոր, 1930/31 (42խաղ , 2 միավոր հաղթանակի համար), 90 միավոր, 2003/04 (38 խաղ, 3 միավոր հաղթանակի համար)
Ամենաշատ վաստակած միավորները առաջնությունում հյուրընկալվելիս: 47միավոր, 2001/02