1908թվականի մարտի 8-ին Ֆուտբոլային և Կրիկետային ակումբ Միլանի 43 անդամներ,չհամաձայնվելով թիմի փիլիսոփայությանը,դուրս եկան ակւմբից և ստեղծեցին նոր ակումբ Ինտերնացիոնալ անվանումով`ի պատիվ նրա,որ թիմը ստեղծվել է բոլորի համար,անկախ ազգությունից:Այդպես ստեղծվեց Ֆուտբոլային ակումբ "Ինտերնացիոնալե”-ն:Կարող է ստեղծվել այնպիսի տպավորություն,իբրև թիմը ստեղծվել է միայն օտարերկրացիների համար,բայց դա այդպես չէ,քանի որ ի սկզբանե ստեղծողների թվում էլ եղել են մի շարք իտալացիներ,ովքեր դուրս են եկել միլան ակումբից քանի որ չի համապատասխանել նրանց փիլիսոփայությունը:Ինտերի զինանշանը կապույտ և սև կլոր է,ներսում`չորս տառ:Այդ չորս տառերն են`FCIM (Football club Internazionale di Milano):Այս զինանշանը ստեղծել է Ինտերի այդ ժամանակվա ֆուտբոլիստներից մեկը,ով մասնագիտությամբ եղել է նկարիչ,Ջորջիո Մուդջանին:Իսկ ահա ակումբի գույնի մասին կա երկու վարկած:
Միլանի բաժանման ժամանակ տեղի է ունենում կռիվ,որից հետո Ինտերի ֆուտբոլիստները իրենց անվանում են` "d`oro in livid ” (Ոսկե Երիտասարդներ կապտուկների մեջ), և ի հիշատակ այս իրադարձությունների ակումբի գույներ են ընտրվում
կապույտն ու սևը:
Բայց միևնույն է երկու դեպքում էլ Ինտերին անվանել են <<Ներաձուրի>>:Առաջին նախագահը դարձել է Ջովաննի Պարամատյոտտին Վենեցիայից,իսկ առաջին ավագը`Եռնստա Մանկտույլան շվեյցարացի:Մեկ տարի անց այդ օրենքը օտարերկրացիների մասին չեղյալ են հայտարարում ի շնորհիվ մի շարք ակումբների,որոնց կազմում խաղում էին օտարերկրացիներ:Այդ ակումբներից էին Ջենովան և Տորինոն:
1908-1927-Սկիզբ:
1910.Հենց առաջին իսկ սեզոնից սկսած թիմը պայքար մղեց գրանդների հետ և դարձավ չեմպիոն`ստանալով ոսկե մեդալներ:Իհարկե ոչ առանց տարաձայնությունների:Բանն այն է,որ Ինտերը և Պրո Վերչելլի ակումբը հավաքել էին հավասար միավորներ և նշանակվել էր ոսկե խաղ:Այն օրը երբ պետք է կայանար այդ խաղը Պրո Վերչելլի ակումբի խաղացողները պետք է մեկնեին Իտալիայի բանակի հավաքական,և այդ պատճառով ակումբը դիմեց Ինտերին խաղը հետաձգելու համար,սակայն Ինտերը մերժեց ի նշան բողոքի:Պրո Վերչելլին այդ խաղին ներկայացավ երկրորդ կազմով և պարտվեց 3-10 հաշվով:Այդ ժամանակ թիմի ավագն ու մարզիչը Վիրջիլիո Ֆոսատին էր,ով 1918թվականին մահանում է առաջին համաշխարհային պատերազմում:
1920. Երկրորդ չեմպիոնությանը թիմը սպասեց ուղիղ 10 տարի:Այն բանից հետո երբ թիմի գործունեությունը կասեցվել էր աշխարհամարտի պատճառով,թիմը վերականգնվեց և հենց այդ տարի նվաճեց չեմպոնի տիտղոսը`եզրափակիչ խաղում հաղթելով Լիվոռնոյին Բոլոնիա քաղաքում 3-2 հաշվով:
1928-1941-Ինտերը Ջուզեպպե Մեացայի օրօք
1926. Այս թվականից սկսած Ինտերի և Իտալիայի հավաքականի խաղը կապվում է մի ֆուտբոլիստի հետ:Նա Իտալիայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է,ում մականունը "Բալիլա” էր (իտալերենից թարգմանած`Փամփուշտ):Խոսքը իհարկե Ջուզեպպե Մեացայի մասին է:
Ջուզեպպե Մեացա: Աշխարհի չեմպիոն 1934,1938(Թիմի ավագ),Իտալիայի չեմպիոն 1930,1938,Իտալիայի գավաթակիր 1939, Իտալիայի առաջնության լավագույն ռմբարկու 1929,(33գոլ) 1930 (1930 (31գոլ) 1936 (25գոլ) 1938 (20գոլ):
1928. Երբ իշխանության անցան Ֆաշիստները,Ինտերը միավորվեց միլանյան մեկ այլ թիմի Միլանեզեի հետ և անվանվեց Ամբրոզիանա Ինտեր:Ֆաշիստների համար անընդունելի էր որ երկրի ուժեղագույն թիմերից մեկը կրում էր Ինտերնացիոնալ անվանումը:Այդ մրցաշրջանում Ինտերը շատ վատ խաղաց և գրավեց 6-րդ հորիզոնականը:
1929-1930. Ինտերը շարունակեց ավանդույթները և նորից հաղթեց սկուդետոն:Ինչպես տեսանք Ինտերը ամեն տասը տարին մեկ հաղթում է սսկուդետոն:Այդ տարի Ինտերը կրում էր Ամբրոզիանա անունը:Թիմում փայլում էին Ալեմանին,Պոլդոն,Կաստելացին,Կոնտին և իհարկե Ջուզեպպե Մեացան:
Սակայն դրանից հետո 5 տարի անընդմեջ չեմպոն դարձավ Յուվեն,իսկ Ինտերը բավարարվեց արծաթե մեդալով: (1932-1933. 1933-1934, 1934-1935)
1938. Այս տարի վերջացավ այն ավանդույթը,որ Ինտերը սկուդետո էր հաղթում միայն տասնամյակի վերջում:Ամեն ինչ սկսեց ավելի շուտ երբ 1936թվականին մարզիչ դարձավ Կաստելացին”Առաջին մրցաշրջանում նա ձախողվեց և սկսեց կատարել մի շարք փոփոխություններ թիմում:Հիմնականում փոխվեց թիմի պաշտպանությունը:Ակումբից հեռացան Վիլլա Գիդինին,Տուրկին և Սալան,նրանց փոխարեն եկան հենակետային կիսապաշտպան Օլմին Բրեշիայից,պաշտպան Սետտին Բարիից և երկու ինսայդներ Նապոլիից Նիկոլա և Անտոնիո Ֆերարինները:
Մրցաշրջան 1937-38-ը Ինտերի համար սկսվեց հաջող և առանց որևէ արգելք դարձավ ձմեռային մասի չեմպիոն:Առաջնության երկրորդ մասում Ինտերի հետ պայքարի մեջ է մտնում Յուվեն,բայց կանգնացնել Ինտերին չի հաջողվում և շնորհիվ վերջի տուրի հաղթանակին Բարիի նկատմամբ 2-0 (Մեացա,Ֆրոզի) հաշվով Ինտերը դառնում է չեմպիոն,իսկ Մեացան լավագույն ռմբարկու 20 գոլով:Այդ ժամանակ թիմը կրում էր Ամբրոզիանա անունը:
1939. Հաջորդ մրցաշրջանում Ներաձուրիները նույնպես չեմպիոնության գլխավոր թեկնածուն էին,սակայն թիմի գլխավոր ռմբարկու Մեացայի վատառողջության պատճառով բավարարվեցին միայն Իտալիայի գավաթով`եզրափակիչում հաղթելով 2-1 հաշվով Նովարային:Առաջնությունում հաղթեց Բոլոնիան,իսկ Ինտերը գրավեց 3րդ հորիզոնականը:
1940.Շատերը գտնում էին,որ չեմպիոն կդառնա Բոլոնիան,որը այդ ժամանակ ուներ չեմպիոնական կազմ և շատ լավ էր ավարտել անցած մրցաշրջանը:Իսկ իմացող մարդիկ գիտեին,թե ով է Իտալիայում չեմպիոն դառնում տասնամյակի վերջում:Ինտերը չխախտեց ավանդույթը և նորից դարձավ չեմպոն տասնամյակի վերջում,այս անգամ ևս առանց Մեացայի,ում ոտքը շարունակում էր անհանգստացնել և նա առաջնության ավարտից հետո տեղափոխվեց Միլան:Սա Ինտերի և Մեացայի վերջին չեմպիոնությունն էր իրար հետ:
1941-1961. պատերազմից հետո:
Համաշխարհային պատերազմից հետո ակումբը վերականգնեց իր անվանումը`Ինտերնացիոնալե:Ներաձուրիները պատերազմից հետո միանգամից չվերագտան իրենց խաղը:Միայն հիսունականների միջնամասում Ինտերը կարողացավ նվաճել սկոդետոն,այն էլ դա արեց երկու տարի անընդմեջ 1953 և 1954 թվականներին:
1952-1953. Հենց այս մրցաշրջանում Ինտերը առաջին անգամ օգտագործեց <<Կյավիստելիո>> տակտիկան,դա <<Կատենաչիոյի>> նախնին է:Այդ Տակտիկայի շնորհիվ Ինտերին գոլ խփելը ուղղակի անհնարին էր,բայց միևնույն ժամանակ Ինտերը շատ գնդակներ էր խփում և դա չանելը անհնարին էր,չէ որ թիմում խաղում էին հարձակվողական ոսկե եռյակը`Լորենցին,Նիերսը և շվեդ Սկոկգլունդը:Այս տակտիկայի հիմնադիրն էր 30-ականների Իտալիայի լավագույն պաշտպաններից մեկը Ալֆրեդո Ֆոնին:
1953-1954. Այս տարի Ինտերը պաշտպանեց չեմպիոնությունը նույն տակտիկայի և համարյա թե նույն կազմի օգնությամբ:
1961-1966. Լա Գրանդե Ինտերի Ժամանակաշրջանը <<La Grande Inter>>
1955. Ինտերի նախագահ է դառնում Անջելո Մորատին,ով իրար ետեևից սկսում է փոխել Ինտերի մարզիչներին:Դա ոչ մի լավ արդյունքի չի բերում և երկու տարի անընդմեջ թիմը նույնիսկ մոտիկ չի լինում հաղթելու սկուդետոն:ԵՎ ակնհայտ է դառնում թիմում եղած կրիզիսը:
1960.Երբ թիմի ղեկը ստանձնում է արգենտինացի մասնագետ Ելենիո Երերան,թիմը կերպարանա փոխվում է:Հետագայում Երերային անվանում են <<Կախարդ>>,իսկ Ինտերի այդ ժամանակաշրջանը Լա Գրանդե Ինտեր:
Իհարկե նոր հաջողությունները միանգամից չէին կարող գալ և դրա համար ժամանակ էր հարկավոր:Երերան թիմում մցրեց մի նոր կանոն,որի համաձայն խաղից մի քանի օր առաջ թիմը արդեն պետք է ժամաներ բազա:Ինչպես նաև Երերան այն մարդն է,ով ստեղծել է <<Կատենաչչիոն>>:Հենց Երերան առաջին անգամ ֆուտբոլ մցրեց Լիբերո և եզրային հարձակվող գոտիները:
1962-63. Երերայի աշխատանքը տալիս է իր պտուղները և 1962-63 մրցաշրջանում Ինտերը դառնում է չեմպիոն:Հարկ է նշել,թե ինչպիսի փոփոխություններ կատարեց Երերան թիմում:Ակումբը ազատվեց մի քանի վետերաններից Սկոգլունդից,Անջելիոյից,Ֆիրմանիից և մի քանի այլ խաղացողներից:Ակումբ եկան տաղանդավոր ֆուտբոլիստներ,ովքեր ապագայի ֆուտբոլիստներ էին:Թիմը ձեռք բերեց Սուարեզին,Կորսոյին,Պիկիին,Գուարներիին:
Բրազիլիացի արագաշարժ հարձակվող Ժաիրին ձեռք բերեցին,ով միանգամից սկսեց շատ կարևոր գոլեր խփել:Պայմանագիր կնքվեց արդեն կայացած դարպասապահ 31-ամյա Բուֆոնի հետ:ԵՎ Իհարկե թիմի երկու լեգենդները Ջիանչիտո Ֆակետին և Ալեսանդրո Մացոլան:Ֆակետին շնորհիվ իր հասակի և մաքուր կատարած սահանկումների շնորհիվ ստացավ <<Բարի Գիգանտ>> մականունը,իսկ ահա Մացոլան իր առաջին երկու մրցաշրջանում դարձավ Սերիա Ա-յի լավագույն ռմբարկու:Այդ Ժամանակ թիմը ուներ հետեևյալ հիմնական կազմը`
1963-1964.Ինտերը առաջնությունում բաց է թողնում իրենից Բոլոնիային ոսկե խաղում զիջելով 2-1 հաշվով:Սակայն առաջին անգամ թիմը հաղթում է Չեմպիոնների լիգան,որը այդ ժամանակ կոչվում էր Գավաթակիրների գավաթ անվանումը:Եզրափակիչում Ինտերը 3-1 հաշվով հաղթում է Դի Ստեֆանոյի և Պուշկաշի Ռեալին:
1964-1965. Մինչև այդ սա Ինտերի լավագույն մրցաշրջանն էր,թիմը դարձավ Իտալիայի չեմպիոն երկրորդ անգամ հաղթեց Չեմպիոնների լիգան և հասավ մինչև գավաթի եզրափակիչ:Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Ինտերը Սան Սիրոյում 1-0 հաշվով հաղթեց Բենֆիկային:
1965-66. Ինտերը 10-րդ անգամ դառնում է Իտալիայի չեմպիոն և իրավունք է ստանում կրել աստղ,որը նշանակում էր,որ թիմը 10անգամ դարձել է չեմպիոն,Մինչ այդ այդպիսի իրավունքի արժանացել էր միայն Յուվենտուսը:Ինտերը գավաթում,ինչպես նաև Չեմպիոնների Լիգայում պարտվեց կիսաեզրափակիչում:1966-67թվականից սկսում է Երերայի թիմի վախճանը:Այս մրցաշրջանում թիմը բոլոր առաջնություններում մեկ քայլով է ետ մնում Չեմպիոնությունից:Առաջնությունում 2-րդ տեղ , գավաթից դուրս են մնում կիսաեզրափակիչում,իսկ Չեմպիոնների լիգայում եզրափակիչում զիջում են Սելթիկին 2-1 հաշվով: Երերային փոխարինում է Ֆոնինին,իսկ Անջելիո Մորատիին Իվանո Ֆրաիցիոնին: