Ակումբը հիմնադրվել է 1892 թվականի Մարտի 15-ին Ջոն Հոուլդինգի ջանքերի շնորհիվ: Հոուլդինգը սկզբում հանդիսանում էր «Էնֆիլդի» սեփականատերը, եվ այն բանից հետո երբ «Էվերտոնը» հրաժարվեց երարաձգել մարզադաշտի վարձակալությունը,ձեռնարկատերը որոշեց հիմնել սեփական ակումբը: Ջոնը ցանկանում էր, որպեսզի նոր ակումբը կրի «Էվերտոն» անունը, սակայն մի շարք դատավարություններից հետո, նա ստիպված եղավ հրաժարվել այդ մտքից: Թիմը կրեց «Լիվերպուլ» անունը ' նվիրված Լիվերպուլ քաղաքին:
Թիմը իր ելույթները սկսեց Լանկաշիրյան լիգայում: Ընդամենը երկու տարի անց թիմը մտնում է անգլիական ֆուտբոլային լիգա,հայտնվելով երկրորդ դիվիզիոնում,առաջին իսկ տարում հաղթանակ է տոնում և բարձրանում է առաջին դիվիզիոն,չնայած ամրապնդվել այնտեղ կարողացավ միայն 1896/97 մրցաշրջանում
Թիմը իր առաջին չեմպիոնական տիտղոսը նվաճեց 1900/01 մրցաշրջանում, ապա 5 տարի անց կրկնելով այդ արդյունքը: Առաջին անգամ Անգլիայի գավաթի եզրափակչում «Կարմիրները» հայնտվեցին 1914 թվականին, չնայած եզրափակչում պարտություն կրեց «Բերնլիից» 0:1 հաշվով:Հետո 1921/22 և 1922/23 մրցաշրջաններում երկու անընդմեջ հաղթանակներ տոնեցին, սակայն դրանից հետո «Լիվերպուլը» մինչ 1947 թվականը չկարողացավ նվաճել և ոչ մի տիտղոս:1947 թվականին ակումբը նվաճեց իր 5-րդ չեմպիոնական տիտղոսը Անգլիայի առաջնությունում: 1950 թվականին, թիմը նորից հայտնվեց Անգլիայի գավաթի եզրափակչում, չնայած նորից պարտություն կրեց ' այս անգամ «Արսենալից» 0-2 հաշվով: 1953/54 մրցաշրջանում թիմը ձախողվեց և հայտնվեց երկրորդ դիվիզիոնում: Այդ ժամանակահատվածում առավել հիշատակվեց «Լիվերպուլի» խայտառակ պարությունը Անգլիայի գավաթում «Վուստեր Սիթիից», ով հանդիսանում էր ոչ-պրոֆֆեսիոնալ ակումբ:
Շուտով խայտառակ արդյունքների պատճառով նոր գլխավոր մարզիչ ընտրվեց Բիլլ Շենկլին: Ակումբի կազմը ամբողջովին թարմացվեց. թիմին միացան միանգամից 24 ֆուտբոլիստներ: Բացի դրանից, նա «Էնֆիլդում» գտնվող սենյակներից մեկը, ով մինչ այդ օգտագործվում էր որպես պահեստ,վերածեց մարզչական սենյակի, որտեղ մարզիչները սեղանի շուրջ նստած, քննարկում էին այս կամ այն տակտիկան: Շենկլին իր գործյնկերների ' Ջո Ֆեգանի,Ռոբին Բենետտի և Բոբ Փեյսլի հետ սկսեցին ամբողջովին վերակառուցել մարզադաշտը:
Վերադարձ դեպի առաջին դիվիզոն, կայացավ միայն 1961/62 մրցաշրջանում, հետո 1963/64 թվականների մրցաշրջանում,թիմը ' վերջին 17 տարիների մեջ առաջին անգամ նորից թիմին հաջողվեց նվաճել առաջնության չեմպիոնի տիտղոսը: Հետո 1966 թվականին «Լիվերպուլը» արդեն 7 անգամ հռչակվեծ առաջնության չեմպիոն, իսկ սրանից մեկ տարի առաջ էլ,թիմը Անգլիայի գավաթի եզրափակչում հաղթելով «Լիդս Յունայթեդին» վերջապես նվաճել էր իր առաջին տիտղոսը այս գավաթի շրջանակներում:
«Կարմիրները» հաղթեցին առաջնությունը, ապա ՈՒԵՖԱ-ի Գավաթը ' եզրափակչում ջախջախելով «Բորսուսսիա Մ.-ին» 3-0 հաշվով 1973 թվականին, իսկ Անգլիայի գավաթի հերթական տիտղոսը նվաճվեց հաջորդ տարում: Այս ամենից հետո Շենկլին որոշեց հեռանալ ակումբից և նրան փոխարինեց Շենկլիի օգնականը ' Բոբ Փեյլսին:
Փեյսլին նույնիսկ գերազանցեց Շենկլիի ցուցանիշները: արդեն 1975/76 մրցաշրջաննում թիմը հաղթանակ տոնեց թե առաջնությունում և թե ՈՒԵՖԱ-ի Գավաթում, այս ամենը ընդամենը երկրորդ աշխատանքային մրցաշրջանում: Հաջորդ տարի նրանք կարողացան պաշտպանել չեմպիոնական տիտղոսը, նաև առաջին անգամ իրենց պատմության մեջ նվաճեցին Եվրոպայի չեմպիոնների գավաթի խաղարկությունում, այս անգամ ևս հաղթելով «Բորուսսիա Մ.-ին», սակայն այս անգամ հաշիվը 3-1 էր: «Լիվերպուլը» պաշտպանեց Եվրոպայի չեմպիոնների գավաթը հաջորդ տարում, նաև հաղթանակ տոնեց առաջնությունում, 42 խաղերում բաց թողնելով ընդամենը 16 գնդակ: Փեյսլիի ղեկավարած 9 տարիների ընթացքում, թիմը նվաճեց 21 տիտղոս, այդ թվում նաև ՈՒԵՖԱ-ի գավաթը մեկ անգամ, առաջնությունը 6 անգամ և Լիգայի Գավաթը 3 անգամ: Փեյսլին հրաժարակ տվեց 1983 թվականին և Շենկլիի նման իր պաշտոնը փոխանցեց իր օգնական Ջո Ֆեգանին: Ֆեգանը իր առաջին մրցաշրջանում հաղթեց միանգամից 3 առաջնություններում ' Անգլիայի առաջնությունը,Լիգայի Գավաթը և Եվրոպայի չեմպիոնների գավաթը: «Լիվերպուլը" 1985 թվականին կրկին նվաճեց Չեմպիոնների Գավաթի եզրափակչի ուղեգիրը: Եզրափակչում նրանց մրցակիցն էր իտալական «Յուվենտուսը", խաղնել պետք է կայանար Բելգիական «Էիզել" մարզադաշտում: Բայց,խաղից առաջ ողբերգություն տեղի ունեցավ,«Կարմիրների" երկրպագուները բաժանվելով երկու խմբերի հարձակվեցին թուրինցիների վրա: Այդ ողբերգության ընթացքում մահացավ 39 մարդ, դրանցից մեծ մասը իտալացիներ: Չնայած դրան, խաղը կայացավ և անգլիացիները պարտվեցին 0-1 հաշվով: Դրանից հետո թիմը որակազրկվեց 5 տարով, այսինքն «Լիվերպուլը" զրկվեց 5 տարի անընդմեջ Եվրոպայի գավաթին մասնակցելու իրավունքից: Հետո որակազրկումը վերածվեց 10 տարվա, որից հետո միայն կրճատվեց մինչ 6-ի: Մի շարք երկրպագուները դատապարտվեցին ' դիտավորյալ սպանություններ իրականացնելու համար: Այս ողբերգություններից հետո, Ֆեգանը հրաժարական տվեց և նրա փոխարեն խաղացող-մարզիչ նշանակվեց Կեննի Դալգլիշը: Նրա ղեկավարության օրոք թիմը նվաճեց 3 անգլիայի առաջնության տիտղոս,նաև երկու Անգիայի Գավաթ, այդ թվում նաև ձևակերպեց գավաթային դուբլ (Հաղթելով Անգլիայի Գավաթը և Լիգայի Գավաթը 1985/86 մրցաշրջանում):
«Լիվերպուլի» հաջողություններին հետապնդեց սարսափելի ողբերգությունը «Հիլսբորո» մարզադաշտում, ուր ' ապրիլի 15-ին 1989 թվականի,անցկացվում էր գավաթի կիսաեզրափակչի հանդիպումը «Նոթինգեմ Ֆորեստի» հետ:Խաղի ընթացքում երկրպագուների միջև կռիվ էր բռնկվել ինչի պատճառով հարյուրվոր մարդիք տարբեր աստիճանի վնասնվածքներով տեղափոխվեցին հիվանդանոց,նրանցից երկուսը մահացան հիվանդանոցում: Այդ հանդիպումից հետո,մարզադաշտում սկսվեց հետաքննություն անցկացվել անվտանգության պատրաստվականությունը ստուգելու համար և դրանից պարզ դարձավ,որ այդ վեճի հիմնական պատճառը ոստիկանների թերի գործելն էր:
1989 թվականը «Կարմիրների» երկրպագուները հիշում են,որպես պատմության ամենադրամատիկ առաջնությանվերջնաբանը ,երբ նրանք առաջնության վերջին տուրի խաղում զիջեցին ապագա չեմպիոն «Արսենալին» և նրանց չեմպիոնությունը զիջեցին գոլերի տարբերության ավելի վատ տարբերության համար: Դրանից երկու տարի անց Կեննի Դալգլիշը այս անհաջողությունների պատճառը համարելով «Հիլսբորոյի» դեպքը հեռացվեց թիմից:Նրա փոխարեն նշանակվեց Շոտլանդիայի հավաքականի և «Լիվերպուլի» նախկին մարզիչ Գրեմ Սուննեսը: Բացի Անգլիայի Գավաթում տոնած հաղթանակից, ուրիշ ոչ մի տիտղոս չկարողացավ նվաճել Սուննենսը, ինչի պատճառով էլ փոխարինվեց 1994 թվականին Ռոեմ Էվանսով:Էվանսի հաջողությունները փոքր-ինչ ավելի մեծ էին.հաղթանակ Լիգայի Գավաթում 1996 թվականին և հաղթական հանդիպում «Նյուքասլ Յունայթեդի» նկատմամբ 4:3 հաշվով,ինչը 2003 թվականին ճանաչվեց տասնամյակի խաղ Անգլիայի առաջնությունում: Երկու տարի անց ' 1998 թվականին Էվանսը նույնպես հեռացավ,նրան փոխարինելու եկավ Ժերար ՈՒլյեն: Ակումբը Բենիտեսի առաջին մրցաշրջանում զբաղեցրեց միայն 5-րդ հորիզոնականը,բայց տոնեց արդեն ՉԼ-ի ամենադրամատիկ հաղթանակներից մեկը «Միլանի» նկամտամբ ' առաջին խաղակեսում 3-0 հաշվով պարտվելուց հետո,թիմը երկրորդ խաղակեսում հավասարեցրեց հաշիվը և հետխաղային 11 մետրանոցների արդյունքում 3-2 հաղթեց մրցակցին:Արդեն հաջորդ մրցաշրջանում,թիմը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը,չնայած որ վաստակեց 82 միավոր ' ինչը 1988 թվականից սկսված ռեկորդային էր համարվում:Այդ տարի թիմը հաղթեց Անգլիայի գավաթում,եզրափակչում արդյունքի հասնելով «Վեստ Հեմ Յունայթեդի» հետ խաղում: 2006/07 թ.թ վերջապես թիմը գտավ իր նոր սեփականատերերի,ամերիկացի բիզնեսմեններ Ջորջ Ժիլետտը և Թոմ Հիկսը պատրաստականություն հայտնեցին գնելու «Լիվերպուլը» և փակել նրա ավելի քան 219 միլլիոնանոց պարտքը: Այդ մրցաշրջանում թիմը նորից հասավ մինչև եզրափակիչ և նորից մրցակիցը «Միլանն» էր,բայց այս անգամ իտալացիները կարողացան ռեվանշի հասնել ' հաղթելով հանդիպումը 2-1 հաշվով: 2008/09 մրցաշրջանում «Լիվերպուլը» ռեկրոդային համարվող 86 միավոր վաստակեց,բայց թիմը նորից երկրորդն էր, այս անգամ նրանք զիջեցին իրենց ոխերիմ թշնամուն ' «Ման. Յունայթեդին»: