Օլդ Թրաֆֆորդ «Իմ տեսած մարզադաշտերից՝ սա ամենահիանալին է, ամենաընդարձակն ու ամնեաբացառիկը: Դրան հավասարազոր մարզադաշտ աշխարհում չկա: Սա պատիվ է Մանչեստերի համար և տուն է մի թիմի համար, որն ունակ է հրաշքներ գործել՝ շնորհիվ այս դաշտի»: Սպորտային խրոնիկա, 1910թ. ֆետրվարի 19 Վերը նշված խոսքերը գրվել են 1910թ-ին՝ «Օլդ Թրաֆֆորդի» բացման օրը: «ՄանչեստերՅունայթեդը» նոր էր տեղափոխվել Կլեյտոնի Բենկ Սթրիթի վրա գտնվող հին մարզադաշտից այստեղ՝Մանչեստերի արևելյան մասում տեղակայված մարզադաշտը: 1909թ-ին տիեզերական 60.000 ֆունտ գումարով կառուցված այս ստադիոնը երեք կողմից տրիբունաներ ուներ, իսկ դրանցից գլխավորը նստատեղերով էր ու տանիքով: «Օլդ Թրաֆֆորդը» նախագծել է հայտնի շոտլանդացի դիզայներ Առչիբալդ Լեյնը, ով նաև մշակել է Հեմպդեն Պարկ, Այբրոկս և Ուայթ Հարթ Լեյն ստադիոնների տրիբունաները: 1911 և 1915թթ. այստեղ անցան ՖԱ Գավաթի եզրափակիչները, իսկ 1920թ. գրանցվեց հաճախման ռեկորդը՝ 70504 մարդ «Աստոն Վիլլայի» հետ խաղում: 1939թ. «Պորտսմուտի» հետ ՖԱ Գավաթի կիսաեզրափակիչը գերազանցեց այդ ռեկորդը. 76962 հանդիսականներ: Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ ստադիոնին մեծ վնաս էր հասցվել և որոշ ժամանակ «Յունայթեդը» խաղում էր «Մեյն Ռոուդ»-ում՝ տեղական մրցակից «Մանչեստեր Սիթիի» դաշտում: 1966թ. «Օլդ Թրաֆֆորդն» ընդունեց Աշխարհի Առաջնությունը, իսկ 1970թ. այստեղ տեղի ունեցավ «Չելսիի» ու «Լիդսի» միջև ՖԱ Գավաթի եզրափակիչի վերախաղարկումը: «Օլդ Թրաֆֆորդն» առաջին ստադիոնն էր, որտեղ պարիսպ կառուցվեց դաշտի շուրջը: Շուտով տանիքներ կառուցվեցին մնացած երեք տրիբունաներում, բայց հենարանները զգալիորեն վատթարացնում էին տեսանելիությունը: 1960-ականներին, Աշխարհի Առաջնությունից առաջ սկվեց հյուսիսային ու արևելյան տրիբունաների վերակառուցումը: Դիմացից կանգնելու տեղերն էին, իսկ հետևում՝ նստատեղերը: Տարիների ընթացքում ստադիոնը նորացվեց և Սթրեդֆորդ Էնդը դարձավ դրա գագաթը 1994թ-ին: 60-70-80-ականներին «Օլդ Թրաֆֆորդում» տեղավորվում էին 58000 հանդիսականներ, բայց 90-ականների սկզբում, Հիլսբորոյի ողբերգությունից հետո, Թեյլորի զեկույցը կարգադրեց բարձրագույն դիվիզիոնի բոլոր թիմերին միայն նստատեղերով տրիբունաներ ունենալ: Դրանից հետո 60-ականների նախագիծն իրականացվեց և ստադիոնը դարձավ անթերի մի «գավաթ», սակայն 44000 տեղ տարողությունը չափազանց քիչ էր նման սիրված ու հանրաճանաչ թիմի համար: Դա հանգեցրեց հետագա լայնացմանը՝ 1995/96թթ. կառուցվեց եռաստիճան Հյուսիսային տրիբունան, որը 26000 մարդ էր տեղավորում և այդպիսով ընդհանուր տարողությունն ընդլայնում էր մինչև 56000: Հասնելով 60 մետր բարձրության, տվյալ տրիբունան ունի աշխարհում ամենամեծ բարձակային տանիքը: Այդ հսկայական շինությունը գրեթե ծածկում է դաշտը՝ ճնշելով մրցակիցներին: 19 միլիոն ֆունտ արժողությամբ այս տրիբունան ներառում է նաև «Յունայթեդի» հիանալի եռահարկ թանգարանը (որը բաց է ոչ խաղային օրերին), ավարների շքեղ սենյակը, «Ռեդզ» սրճարանն ու «Սքայ» անձնակազմի սենյակների երկու հարթակները: Հարավային տրիբունան գլխավոր է համարվում և ներառում է մարզչական նստարանը, հեռուստալրագրողների, տնօրենների և ոստիկանների սենյակները, շքեղ ռեստորաններն ու վարչական սենյակները: Տեղերն այստեղ այլ անկյունի տակ են, դրա պատճառով էլ Հարավային տրիբունան մնացածներից միքիչ ցածր է: Հետաքրքիր մի փաստ. բոլոր տրիբունաների մոտ 20 շարքեր գտնվում են փողոցի մակարդակից ներքև: Հարավային տրիբունան հազվադեպ է երևում հեռուստատեսությամբ, քանի որ հեռուստախցիկները գտնվում են հենց այստեղ և ուղղված են դեպի Հյուսիսային տրիբունա: Խաղացողների ելքային թունելն նախկինում հարավային կողմի վրա էր, բայց հետո տեղափոխվեց հարավ-արևմտյան անկյուն: Հին թունելը դեռ գոյություն ունի և օգտագործվում է հատուկ միջոցառումների ու մարզադաշտով տուրերի համար: Արևելյան տրիբունան՝ «Յունայթեդի» ամենանվիրված ֆանատների տունն է, նրանցից շատերը հետո տեղափոխվեցին Սթրեթֆորդ Էնդ, իսկ մրցակիցների երկրպագուները գրավում են հարավ-արևելյան անկյունը: Մինչև 60-ականների վերջն Արևելյան տրիբունայի վրա տեղադրված էր ցուցատախտակը, որը հետագայում փոխարինվեց էլեկտրոնային լուսատախտակով, իսկ վերջերս այն բաշխվեց Հյուսիսային տրիբունայի անկյուններով: 2000թ-ի վերակառուցումն արևելյան մասում ավելացրեց երկրորդ մակարդակը, ինչը մեծացրեց տարողությունը մինչև 61000 տեղ: Դրսի կողմից «Օլդ Թրաֆֆորդը» «զգեստավորված է» ներկած ապակիով, հիշեցնելով ժամանկակից գրասենյակների շենքերը: Այստեղ է գտնվում Սեր Մեթ Բասբիի արձանը, հուշատախտակն ու հայտնի ժամացույցը, որոնք հիշեցնում են 1958թ. փետրվարի 6-ի Մյունխենյան ողբերգության մասին: Այստեղ է նաև «ՄանչեստերՅունայթեդի» սուպերմարկետը, որտեղ կարելի է գնել ակումբի ցանկացած արտադրանք: Դաշտի արևմտյան մասը հայտնի է Սթրեթֆորդ Էնդ անվանման տակ: Մինչև ստադիոնը դարձավ ամբողջությամբ «նստովի» Սթրեթֆորդ Էնդը ֆանատների 20-հազարանոց կանգնած մի ամբոխ էր, որոնք Բրիտանիայում ամենաաղմկոտներից էին համարվում: Չափումները մի անգամ ցույց տվեցին, որ տրիբունաների ոռնոցը գերազանցում է ռեակտիվ ինքնաթիռի ձայնի բարձրությունը: 1993թ. տրիբունան վերակառուցվեց, իսկ 2000թ. ավելացվեց նստարանների երկրորդ մակարդակը, ինչի հաշվին տարողությունը դարձավ 68217 տեղ: Արևմտյան տրիբունայում է գտնվում նաև խաղացողների ընտանիքների համար նախատեսված սեկտորը, իսկ տրիբունայի անկյունում՝ հանդերձարանները, միջանցքն ու թունելը: Վերևում կարելի է տեսնել բազմաթիվ դրոշներ, որոնք ստեղծել են երկրպագուներն՝ ակումբի պատմությունը հիշեցնելու ու մրցակիցներին զայրացնելու համար: Վերևում է նաև տեղադրված «Յունայթեդի» 60-ականների հարձակվող Դենիս Լոուի արձանը, որը հայտնի էր որպես « Սթրեթֆորդ Էնդի Թագավոր»: «Օլդ Թրաֆֆորդն» ընդունել է Եվրո-96-ի կիսաեզրափակիչը և հիմա ամեն տարի ընդունում է ՖԱ Գավաթի կիսաեզրափակիչները: 2003թ-ի մայիսի 28-ին ստադիոնը պատիվ ունեցավ ընդունելու Չեմպիոնների Լիգայի ֆինալիստներին՝ «Միլանին» ու «Յուվենտուսին»: Հանդիպումը տասնմեկ մետրանոցների շարքից հետո հաղթեց «Միլանը»: Շատերն ասում են, որ «Օլդ Թրաֆֆորդի» առասպելական մթնոլորտը փոխվել է դեպի վատը, թեև հենց այն է գերում բազմաթիվ զբոսաշրջիկներին, որոնք, իրենց հերթին, մասնակիորեն մեղավոր են այդ վատթարացման մեջ: ՍերԱլեքսՖերգյուսոնը հաճախ բողոքում էր երգերի ու հեգումների անբավարար քանակից, ու դրա համար Արևմտյան տրիբունայի վերին մասում հատուկ սեկտորներ կան երգելու համար, որոնք ստեղծվել են նախկին տարիների մթնոլորտը վերականգնելու միտումով: Ներկայումս պլանավորվում է ընդլայնել հյուսիս-արևմտյան ու հյուսիս-արևելյան անկյունները՝ տարողությունը մինչև 75000 տեղ հասցնելու և ստադիոնում «գավաթի» տպավորությունը վերականգնելու նպատակով: Հարավային տրիբունայի ընդլայնելու աշխատանքները դեռ հեռու են, քանի որ մարզադաշտը շրջապատող հողերը տվյալ պահին վերահամակարգման ենթակա չեն: Կարելի էր կառուցապատել մոտակա երկաթուղին, բայց դրա համար հարկավոր է շատ բարձր գներով ձեռք բերել մոտ 50 տուն՝ ի դժգոհություն այնտեղ բնակվող մարդկանց: Ինչևէ, Հարավային տրիբունայի վերակառուցման պլաններ կան. այն ուզում են նմանացնել Հյուսիսային տրիբունային՝ լրացված անկյուններով, ինչը թույլ կտա ավելացնել տարողությունը մինչև տպավորիչ 92000-ը: Անկասկած, «Օլդ Թրաֆֆորդն» աշխարհի սպորտային ամենահզոր ու ամենահայտնի հարթակներից մեկն է: Չնայած որ ստադիոնը կտրուկ կերպարանափոխվել է ու դարձել գրեթե անճանաչելի՝ «Օլդ Թրաֆֆորդի» կախարդանքը միշտ ներկա է այստեղ: «Երազանքների Թատրոնը» (ինչպես այն անվանել է Սեր Բոբի Չարլտոնը) Բրիտանիայի ամենամեծ ստադիոնն է ու աշխարհի ամենահայտնի ակումբներից մեկի վայել տունը: ԶԻՆԱՆՇԱՆ Բարեպաշտություն կարծես չլինի: 1998 թվականից առ այսօր:
1973թ. – Կարմիր Սատանայի հայտնվելը: 80-ականների կեսերին երկու կողմից ոլորագծերը որոշ ժամանակով փոխարինվեցին «Ադիդասի» բուտսերով: 60-ականներին, մինչև Կարմիր Սատանայի ի հայտ գալը, Մանչեստերի զինանշանից նավն ու գծերը փոխառած խորհրդանշանն այսպիսի տեսք ուներ
Մանչեստեր քաղաքի զինանշանը օգտագործվում էր Գավաթի եզրափակիչներում մինչև 70-ականները: Առ այսօր այն պատկերված է ՄՅու-ի պաշտոնական բլեյզերների վրա: "Concilio et Labore" - լատիներենից ազատ թարգմանությամբ նշանակում է «Իմաստություն և հաջողություն»:
Նավը մարմնավորում է քաղաքի առևտրային հիմքը և Մանչեստերի նավարկելի կանալը: Երեք գծերը՝ երեք տեղական գետերն են: Դեղին մեղուներով գլոբուսը խորհրդանշում է աշխատանքն ու արդյունաբերությունը: